Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանում Պուտինի մասին


Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանում Պուտինի մասին
Ապրիլ 30 17:21 2017

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ֆիլմ է նկարահանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Այս մասին ռեժիսորը պատմել է Sydney Morning Herald պարբերականի հետ հարցազրույցում։

Սթոունի խոսքով՝ այն էկրան կբարձրանա «շուտով»։

«Դա ոչ այնքան վավերագրական ֆիլմ է, որքան հարց ու պատասխանի ձևաչափ»,-հայտարարել է Սթոունը։ Նրա խոսքով՝ հանուն ֆիլմի նկարահանումների ինքն ու իր թիմը Պուտինի հետ հանդիպել են 2 տարում 4 անգամ։ «Պուտինն ամենակարևոր համաշխարհային առաջնորդներից մեկն է, և քանի դեռ ԱՄՆ-ը նրան թշնամի է համարում, ես կարծում եմ մեզ համար շատ կարևոր է լսելը, թե նա ինչ է ասում»,-ընդգծել է Սթոունը։

Ֆիլմում պատմվում է համաշխարհային իրադարձությունների հարցում Պուտինի հայացքների մասին 2000 թվականից սկսած։