Իրենց համակրանքն արտահայտող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում են. «Երկիր Ծիրանի»


Իրենց համակրանքն արտահայտող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում են. «Երկիր Ծիրանի»
Ապրիլ 30 20:34 2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն այսօր՝ ապրիլի30-ին, շրջել և քարոզչությունն իրականացրել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ավելի քան վեցժամյա քարոզչության ընթացքում բաժանվեցին շուրջ երեք հազար բուկլետ, փակցվեցին բազմաթիվ պաստառներ, քաղաքացիներին բարձրախոսներով իրազեկեցին Զարուհի Փոստանջյանի` երևանցիներին ուղղված ԿՈՉԻ, կուսակցության ծրագրային դրույթների ու կարգախոսների վերաբերյալ: «Երկիր Ծիրանի»-ի Ավագանու թեկնածուներին ու քարոզչական խմբերին իրենց համակրանքն արտահայտող քաղաքացիների թիվն ու նրանց սպասումներն օրեցօր ավելանում են:

Հարյուր հազարավոր երևանցիներ այսօր նաեւ իրազեկվեցին Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից մայիսի 12-ին, ժամը 18:00-ին անցկացվելիք համերգ-հանրահավաքի մասին (որտեղ ելույթ կունենա Ռուբեն Հախվերդյանը), ինչից հետո կանցկացվի երթ:



loading...