Երևանյան մերսման սրահում հաճախորդներին հասցրել են «օրգազմի», գումարներով կիսվել տարածքի տիրոջ հետ 1in.am


Երևանյան մերսման սրահում հաճախորդներին հասցրել են «օրգազմի», գումարներով կիսվել տարածքի տիրոջ հետ 1in.am
Ապրիլ 30 20:02 2017

1in.am-ը գրում է. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Սահակ Դ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Սահակ Դ.-ն մեղադրվում էր գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը, լինելով անհատ ձեռնարկատեր, 2015 թվականի սեպտեմբերին վարձակալել է Սեբաստիա փողոցի շենքերից մեկի նկուղային տարածքը:

Նա այնտեղ ստեղծել է «սեքսուալ բնույթի գործողություններով զուգորդված մերսման ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ հարմարություններ՝ սենյակներից մեկում կառուցել է լոգախցիկ, մյուս սենյակները կահավորել է մերսման համար անհրաժեշտ ներքնակներով, ձեռք է բերել մերսման համար նախատեսված յուղեր և գործարկել է մերսման սրահը»:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի հոկտեմբերից որպես մերսողներ՝ աշխատանքի է ընդունել երեք կանանց՝ Մ.-ին, Ա.-ին ու Լ.-ին, ովքեր սահմանված գնացուցակի համաձայն՝ 10 հազար դրամից մինչև 30 հազար դրամ վարձատրության դիմաց հաճախորդներին առաջարկել են «Ռելաքս», «Սպորտային», «Էրո», «Վիպ» տեսակի մերսումներ, «որոնք զուգորդվել են հաճախորդների սեռական կրքերի բավարարմանն ուղղված սեքսուալ բնույթի գործողություններով…»:

Մատուցած ծառայությունների համար հաճախորդներից ստացած վարձատրությունը մերսուհիները հավասարապես կիսել են Սահակ Դ.-ի հետ:

Սահակ Դ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ որպես անհատ ձեռնարկատեր՝ որոշել է մերսման սրահ բացել: Նկուղային տարածք է վարձակալել, որոշակի վերանորոգման աշխատանքներ է կատարել, տեղադրել է գովազդային վահանակ:

Մերսուհիներ գտնելու համար համացանցում հայտարարություն է տեղադրել:

Առաջինն արձագանքել է Լ.-ն, հայտնել է, որ նախկինում աշխատել է մերսման սրահում: Լ.-ն ասել է, թե կարող է իր ծանոթ մերսուհիներին էլ հրավիրել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: