Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը


Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
Ապրիլ 30 19:45 2017

Հայտնի է «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմը: Այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից: Այս մասին հաղորդում է OGAE Armenia կայքը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Կիևում կմեկնարկի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Արծվիկը՝ Fly with me երգով: Առաջին կիսաեզրափակիչը մայիսի 9-ին է, երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին: