«Շվեյցարական մեքենա» մականունով լեռնագնացը մահացել է Էվերեստի վրա


«Շվեյցարական մեքենա» մականունով լեռնագնացը մահացել է Էվերեստի վրա
Ապրիլ 30 19:50 2017

40-ամյա հայտնի լեռնագնաց Ուելի Սթեքը մահացել է Էվերեստի վրա:Այս մասին գրում է «Lenta.ru»-ն` հղում տալով «Agence France-Presse»-ին:

«Այսօր առավոտյան Նուպցեի գագաթին դեպք է տեղի ունեցել, որի արդյունքում նա մահացել է: Հավանական է, որ նա ընկել է»,- աղբյուրին պատմել է Նեպալի լեռնագնացության ղեկավար Անգ Ցերինգ Շերպան:

Նրա խոսքերով` Սթեքը գտնվում էր լեռան գագաթին, որից հետո պլանավորում էր մագլցել աշխարհի ամենաբարձր կետը մայիս ամսին` օգտագործելով բոլորովին նոր ուղի: