Բելառուսում ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլայ Սատկեւիչը


Բելառուսում ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլայ Սատկեւիչը
Ապրիլ 30 19:20 2017

Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Նիկոլայ Ստատկեւիչը 5 օր ժամկետով վարչական կալանքի տակ է առնվել: Ստատկեւիչի ձերբակալության մասին իրավապահ մարմիների աշխատակիցները հայտնել են նրա կնոջը` Մարինա Ադամովիչին, ով սկսել էր ամուսնու որոնումները, երբ վերջինը կապի դուրս չէր եկել, հաղորդում է «Բելռինոկ»-ը:

Պորտալը նշում է, որ մարտի 25-ին տեղի ունեցած հանրահավաքից առաջ Ստատկեւիչը կրկին մեկուսացվել էր:

Մարինա Ադամովիչը ենթադրում է, որ Նիկոլայ Ստատկեւիչի կալանքը կապված է մայիսի 1-ին Մինսկի կենտրոնում ակցիա իրականացնելու նրա մտադրության հետ: