Ադոլֆ Հիտլերը համասեռամո՞լ էր (լուսանկարներ)


Ադոլֆ Հիտլերը համասեռամո՞լ էր (լուսանկարներ)
Ապրիլ 30 18:50 2017

Այսօր գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մահվան օրն է: 1945 թ.-ի ապրիլի 30-ին Գերմանիայի ֆյուրերը ինքնասպանություն գործեց Ֆյուրերբունկերում, որտեղ անցկացրել էր կյանքի վերջին շաբաթները:

Նացիստ առաջնորդի կյանքի մանրամասները տասնամյակներ շարունակ մարդկության հետաքրքրությունների շրջանակում են եղել: Իսկ նրա քաղաքական, հակամարդկային գործունեության հետևանքներն առկա են մինչ օրս:

Այս անգամ անդրադառնալու ենք Ադոլֆ Հիտլերի անձնական, իսկ ավելի կոնկրետ՝ սեռական կյանքին: Իրականում ո՞վ էր Հոլոքոստի մեղքի բեռը կրող Հիտլերը:

Հիտլերը՝ համասեռամո՞լ

Որքան էլ զարմանալի թվա, այնուամենայնիվ, Ադոլֆ Հիտլերի սեռական կողմնորոշվածությունը նույնպես քննարկումների և բուռն վեճերի էպիկենտրոնում է եղել: Փաստորեն, չնայած նացիստական կուսակցության՝ համասեռամոլներին հետապնդելու վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման, որոշ պատմաբաններ վստահեցնում են, որ Հիտլերն ինքն էլ հոմոսեքսուալ է եղել կամ բիսեքսուալ: Իսկ որոշներն էլ պնդում են, թե նա ասեքսուալ է եղել, այն ժամանակ երբ, պատմաբանների մի մասը նրան հետերոսեքսուալ տղամարդ է համարում:

1943 թ.-ին ամերիկյան Ռազմավարական ծառայությունների վարչությունը Ադոլֆ Հիտլերի պոտենցիալ պահվածքին, այդ թվում վեջին շրջանում նրա պահվածքին գնահատական տալու համար Վալտեր Լանգերի և մի շարք հոգեվերլուծաբանների օգնությամբ կազմել է դիկտատորի հոգեբանական դիմանկարը:

Պարզվում է, որ Հիտլերն ունեցել է թաքնված կոպրոֆիլիա (սեքսուալ-հոգեբանական խանգարում): Նացիստական կուսակցությունում Հիտլերի հակառակորդներից Օտտո Շտրասսերը վստահեցնում էր, որ նացիստ դիկտատորն իր քրոջ դուստր Գելի Ռաուբալին հարկադրում էր միզել և կղկղել դրա վրա:

Գերմանացի պատմաբան Լոթար Մախթանը պնդում է, որ Հիտլերը թաքնված համասեռամոլ է եղել: Նա վստահեցնում է (չնայած առանց էական ապացույցների), որ Հիտլերը Վիեննայում համասեռամոլության փորձ է ունեցել իր երիտասարդ ընկերների, ինչպես նաև նախկին ծառայակցի հետ: 2004 թ.-ին «HBO»-ն փաստագրական ֆիլմ է պատրաստել՝ հիմնված Մախթանի՝ ֆյուրերի անձի գաղտնի կողմերի վերաբերյալ «Խոսակցություններ Հիտլերի գաղտնի սեքսուալության մասին» աշխատության վրա:

2002 թ.-ին «Վարդագույն սվաստիկա» գրքում Սքոթ Լայվլին և Քևին Աբրամսը զուգահեռ հարցեր էին ուսումնասիրում: Սակայն գրքում եղած անհամապատասխանությունները թույլ չեն տալիս միանշանակ հետևություններ անել կապված դիկտատորի սեռական կողմնորոշման հետ: