69-ամյա տղամարդուն սպանած, մեքենայով դիակի վրայով անցած, և դիակը Զանգու գետը նետած պայմանագրային զինծառայողը կալանավորված է


69-ամյա տղամարդուն սպանած, մեքենայով դիակի վրայով անցած, և դիակը Զանգու գետը նետած պայմանագրային զինծառայողը կալանավորված է
Ապրիլ 30 18:40 2017

Shamshyan.com-ը գրում է.երեկ՝ ապրիլի 29-ին, , Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության փոխգնդապետ Գևորգ Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 36-ամյա Վադիմ Օհանյանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնակի դաժանությանբ Մասիս քաղաքի բնակիչ, 69-ամյա Հարություն Ազատյանին սպանելու մեջ:

Դատավոր Արտաշես Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և Վ. Օհանյանը կալանավորվել և տեղափոխվել է Նուբարաշենի բանտ:

Մանրամասները` այստեղ: