Լրատվամիջոցները հայտնել են Լոնդոնում պատրաստվող երկու ահաբեկչության մասին


Լրատվամիջոցները հայտնել են Լոնդոնում պատրաստվող երկու ահաբեկչության մասին
Ապրիլ 30 17:30 2017

Բրիտանական ոստիկանությանը հայտնի է մայրաքաղաք Լոնդոնում պատրաստվող երկու ահաբեկչության մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Sunday Times պարբերականին, որն էլ հղում է անում ոստիկանությանը:

Հակաահաբեկչական ստորաբաժանման բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ահաբեկչություն իրականացնելու երկու ծրագիր կա, որոնց ոստիկանությունն ուշադրությամբ հետեւում է: Նա նշել է, որ անվտանգության միջոցառումներն ուժգնացված են, եւ իրավապահ մարմինները փորձում են հետեւել չարագործների քայլերին:

Ծայրահեղականները, ենթադրաբար, «Իսլամական պետություն» եւ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումների հետեւորդներ են:

Քննիչները կարծում են, որ ահաբեկիչները կապ չունեն ոչ հինգշաբթի օրը Վեսթմինսթերում ձերբակալված Հալիդ Մոհամեդ Օմար Ալիի, ոչ էլ անձանց խմբի հետ` ձերբակալված հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տեղի ունեցած ստուգայցերի ընթացքում: