Լե Պենը հայտարարել է, որ իր հոր գործողություններն իրեն չեն վերաբերում


Լե Պենը հայտարարել է, որ իր հոր գործողություններն իրեն չեն վերաբերում
Ապրիլ 30 15:25 2017

«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը Parisien թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հոր՝ «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Ժան-Մարի Լե Պենի գործողություններն իրեն չեն վերաբերում:

«Նա անում է՝ ինչ ուզում է: Դա այլևս ինձ չի վերաբերում»,- ասել է Լե Պենը՝ հավելելով, որ իր հոր հետ ոչ մի հարաբերություն չի պահում:

Լե Պենը նաև ընդգծել է, որ պատասխանատու չէ Ժան-Մարի Լե Պենի անընդունելի հայտարարությունների համար: