Պակիստանում ուղևորատար միկրոավտոբուսն ընկել է կիրճը


Պակիստանում ուղևորատար միկրոավտոբուսն ընկել է կիրճը
Ապրիլ 30 15:08 2017

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղևորատար միկրոավտոբուս է ընկել կիրճը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները: Ոստիկանության աղբյուրներից հայտնի է դարձել նաև տասնյակ վիրավորների մասին: Նշվում է, որ ավտովթարի պատճառ է դարձել անձրևից հետո թաց ճանապարհը: