Աֆղանստանում մեկ օրում 40-ից ավել գրոհային է ոչնչացվել


Աֆղանստանում մեկ օրում 40-ից ավել գրոհային է ոչնչացվել
Ապրիլ 30 14:18 2017

Աֆղանստանում մեկ օրում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում առնվազն 43 գրոհային է ոչնչացվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ՆԳՆ հայտարարությունը:

«Վերջին 24 ժամում Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը (ANDSF) 8 հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Կունար, Վարդակ, Նանգարհար, Զաբուլ, Լոգար և Կունդուզ նահանգներում: Արդյունքում 43 զինված գրոհային ոչնչացվել է, ևս 8-ը վիրավորվել է»,- ասվում է հայտարարության մեջ:

ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ ոչնչացվածների թվում ԴԱԻՇ-ի 17 գրոհային է եղել:



loading...