Արտակարգ դեպք. Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում


Արտակարգ դեպք. Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում
Հունվար 18 11:12 2017

Հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։

Գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո՝ 50-ամյա տղամարդը վիճել է անձնակազմի հետ, վիրավորել բորտուղեկցորդներին, սպառնացել նրանց ծեծել։

Թռիչքը չի ընդհատվել, և «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքից հետո անկարգ ուղևորը ձերբակալվել է հայ իրավապահների կողմից։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կատարվում է հետաքննություն։