2 բնական միջոց՝ հաստ և երկար թարթիչների համար


2 բնական միջոց՝ հաստ և երկար թարթիչների համար
Ապրիլ 30 15:11 2017

Կանանց մեծամասնության համար երկար և խիտ թարթիչներն այնքան կարևոր են, որքան առողջ և հաստ մազերը։ Դրական կողմն այն է, որ թարթիչների խնամքն ավելի հեշտ է, քան մազերինը, սակայն երկար և հաստ թարթիչներ մեկ օրում հնարավոր չէ ունենալ։ Այս հարցում պետք է լինել հետևողական և համբերատար, և արդյուքները ոչ միայն կգոհացնեն, այլ նաև կզարմացնեն Ձեզ։ Ներկայացնում ենք 2 բնական միջոցներ, որոնց շնորհիվ թարթիչները կերկարեն և կհաստանան։
1․Դիմահարդարման հեռացում ամեն երեկո
Քնելուց առաջ անպայման հեռացրեք դիմահարդարումը, քանի որ այն խցանում է ծակոտիները և թույլ չի տալիս, որ մաշկը շնչի։ Աչքերի շուրջ հատվածը հատկապես զգայուն է, քանի որ մաշկը շատ բարակ է այս հատվածում։ Սևաներկը շատ խիտ է և այն ևս թույլ չի տալիս թարթիչներին շնչել։
2․Ձիթապտղի և գերչակի յուղ
Խառնել նույն քանակությամբ ձիթապտղի և գերչակի յուղ և քսել թարթիչներին սևաներկի մաքուր խոզանակով։ Այս մեթոդը լավագույնն է, քանի որ այն խթանում է երկար և հաստ թարթիչների աճը։