Իդեալական ընկերուհին՝ ըստ կենդանակերպի նշանի


Իդեալական ընկերուհին՝ ըստ կենդանակերպի նշանի
Ապրիլ 30 16:00 2017

Խոյ-ընկերուհի– Լավ է նրանով, որ միշտ առաջինն է օգնում: Նա երբեք ոչինչ չի ձգձգում: Նրա մոտ ամեն ինչ միանգամից է և հիմա: Տաք և բաց մարդ է:

Վատ է նրանով, որ երբեք ոչինչ չի ձգձգում, որ ամեն ինչ միանգամից է և հիմա: Եվ միշտ՝ ոչ ժամանակին: Չափազանց անհամբեր է:

Ցուլ-ընկերուհի- Լավ է նրանով, որ միշտ հավասարակշռված է և խաղաղասեր: Կարողանում է գեղեցկությունից շատ մեծ բավականություն ստանալ և հիանալ:

Վատ է նրանով, որ երբեմն ուժեղ արգելակում է և սարսափելի համառում է:

Երկվորյակներ-ընկերուհի- Լավ է նրանով, որ արագ պատկերացնում է, ունի լավ ճաշակ և աշխատում է Ստանիսլավսկու համակարգով:

Վատ է նրանով, որ արագ պատկերացնում է, ունի լավ ճաշակ և աշխատում է Ստանիսլավսկու համակարգով:

Խեցգետին-ընկերուհի- Լավ է նրանով, որ նվերներ է անում, կոմպլիմենտներ է շռայլում և փաղաքշական անուններ է տալիս: Միշտ ուզում է ինչ-որ բանով կերակրել:

Վատ է նրանով, որ մտածում է մի բան, ասում է այլ բան, անում է միանգամայն ուրիշ բան: Չնայած, կարող է պատահել, որ մտածում է նա հենց այն, ինչ հետո անում է:

Առյուծ-ընկերուհի- Լավ է նրանով, որ վստահելի է՝ ինչպես ժայռը: Շնորհակալ է՝ ինչպես ոսկին: ևվ երբեք չի կոտրատվում: Թագուհուն դա սազական չէ:

Վատ է նրանով, որ նրա կողքին չի կարելի թուլություններ թույլ տալ: Խիղճը թույլ չի տալիս: Թագուհու կողքին մնում է լինել միայն ֆավորիտուհի:

Կույս-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա օգնությունն էմոցիոնալ չէ, այլ նյութական: Նրան դժվար է խաբել. նա անալիտիկ է և երկար ժամանակ չի հանգստանա, և չի դադարեցնի անալիզը, եթե ինչ-որ բանում կասկածում է:

Վատ է նրանով, որ անպայման քո բշտիկը կնկատի և խորհուրդ կտա, թե ինչպես բուժել: Բայց ազնիվ խոսք, ավելի լավ կլիներ, եթե ձայն չհաներ:

Կշեռք-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա հետ կարծես լինես՝ ինչպես թատրոնում. մեկ դերասանի թատրոնը ոչ մի րոպե չի դադարում: Նա հիասքանչ զրուցակից է և շատ նրբանկատ մարդ:

Վատ է նրանով, որ տարվում է երևակայություններով:

Կարիճ-ընկերուհի- Լավ է նրանով, որ կյանքին լուրջ է վերաբերվում: Սկզբունքորեն վարդագույն ակնոցներ չի կրում:

Վատ է նրանով, որ էականորեն ավելի ուժեղ է, քան պետք է: Նա եսակենտրոն է: Եվ միևնույն է, հասկանալի չէ, թե ինչու է նա այդքան նշանակալից:

Աղեղնավոր-ընկերուհի- Լավ է նրանով, որ շատ լավատես է, ուրախ է և բախտախնդիր է այն աստիճանի, որ հենց դրանով էլ վատ է:

Այծեղջյուր-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա հետ լինում է այն ամենը, ինչ ինձ հետ չի լինում: Որ նա ամեն ինչի մասին ճաշակով է պատմում: Եվ նրա շնորհով ես գիտեմ, որ անհնարինը հնարավոր է, միայն պետք է նպատակ ունենալ և գնալ դեպի այն:

Վատ է նրանով, որ կարող է ոչ դիտավորյալ թերարժեքության բարդույթ ներշնչել:

Ջրհոս-ընկերուհի- Լավ է նրանով, որ նրա հետ միշտ հետաքրքիր է և արտասովոր: Նա բացառիկ է նրանով, որ օժտված լինելով կանացի գեղեցկությամբ՝ նա միակն է, ով դուրս է տիպիկ կանացի շրջանակներից:

Վատ է նրանով, որ նրա հոբին հաճախ վերածվում է մոլուցքի:

Ձկներ-ընկերուհի- Լավ է նրանով, որ նա առավել պահանջված և փոփոխվող իրավիճակներին ադապտացվող անձնավորություն է: Իզուր չէ, որ նա կենդանակերպում վերջինն է. կատարելագործված տեսակ:

Վատ է նրանով, որ շատ է ինձ սազում:

Եվ այսպես, կենդանակերպի որ նշանն ում հետ կարող է իդեալական ընկերուհի լինել:

Խոյ – Ջրհոս

Ցուլ – Ձկներ

Երկվորյակներ – Խոյ

Խեցգետին – Ցուլ

Առյուծ – Երկվորյակներ

Կույս – Խեցգետին

Կշեռք – Առյուծ

Կարիճ – Կույս

Աղեղնավոր – Կշեռք

Այծեղջյուր – Կարիճ

Ջրհոս – Աղեղնավոր

Ձկներ – Ցուլ