Թրամփի ելույթի ժամանակ ինչ-որ մեկը տեսախցիկի առաջ Ռուսաստանի դրոշներ է նետել.Տեսանյութ


Թրամփի ելույթի ժամանակ ինչ-որ մեկը տեսախցիկի առաջ  Ռուսաստանի դրոշներ է նետել.Տեսանյութ
Ապրիլ 30 11:01 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգի Հարիսբերգ քաղաքում իր կառավարման 100 օրերին նվիրված ելույթի ժամանակ խոսել է «Ամերիկան նորից մեծ» դարձնելու մասին, երբ ինչ-որ մեկը ռուսական դրոշներ է նետել:

«Թրամփի ելույթի ժամանակ ինչ-որ մեկը տեսախցիկի առաջ Ռուսաստանի դրոշների փունջ օդ նետեց»,- իր թվիթերյան էջում գրել է CNBC հեռուստաալիքի թղթակից Սթիվ Քոփաքը՝ հրապարակելով նաև ԱՄՆ նախագահի ելույթից մի հատված: