Զինծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել


Զինծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել
Հունվար 18 10:48 2017

Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին 2015 թ. հուլիսի 15-ից Ստեփանակերտի բաժնի կողմից հետախուզվում էր ԼՂՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 1-ին և 3-րդ մասերի մեղադրանքով:



loading...