Կուբայում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները, փրկվածներ չկան


Կուբայում գտել են կործանված  ինքնաթիռի բեկորները, փրկվածներ չկան
Ապրիլ 30 10:47 2017

Կուբայում կործանված ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Լաս-Լոմաս-դե-Սան-Կրիստոբալի տարածքում: Այս մասին հայտնում է Ciber Cuba պորտալը՝ հղում անելով անձնակազմի անդամներից մեկի հարազատին:

«Այդ գոտին շատ բարդ է ցամաքային հասանելիության համար, և նախնական տեղեկության համաձայն՝ փրկվածներ չկան»,- ասել է աղբյուրը:

Ան-26 ինքնաթիռը կործանվել է Կանդելարիա համայնքի Լոմա-դե-լա-Պիմյենտա շրջանում, այն կարող է տեղավորել մինչև 39 մարդու, հայտնում է Ciber Cuba-ն՝ վկայակոչելով կուբայական Aerogaviota ավիաընկերության տվյալները, որին պատկանում է օդանավը:

Ավելի վաղ Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունը հայտնել է Aerogaviota ավիաընկերության Ան-26 ինքնաթիռի կործանման և օդանավում եղած 8 մարդու զոհվելու մասին:



loading...