Անջելինա Ջոլին ցանկանում է 7-րդ երեխային որդեգրել


Անջելինա Ջոլին ցանկանում է 7-րդ երեխային որդեգրել
Ապրիլ 30 13:16 2017

Լուրեր են պտտվում այն մասին, որ Անջելինա Ջոլին մտադիր է յոթերորդ երեխային որդեգրել: Ասում են նույնիսկ, որ դերասանուհին սկսել է որդեգրման գործընթացով զբաղվել, բայց մանրամասները գաղտնի է պահում:

Ջոլին այս լուրերը չի մեկնաբանում, և սա ավելի շատ հարցեր է առաջացնում նրա երկրպագուների մոտ: Ոմանք հակված են այն մտքին, որ սրանք ընդամենը դատարկ խոսակցություններ են, ոմանք էլ կարծում են, որ մայր լինելը Անջելինայի առաքելությունն է, և յոթերորդ փոքրիկին նա կսիրի նույնքան, որքան իր մյուս երեխաներին է սիրում:

Իսկ դերասանուհու մտերիմներից մեկը վերջերս պատմել է, որ Անջելինա Ջոլին յոթերերդ երեխային ուզում էր որդեգրել դեռ այն ժամանակ, երբ չէր ամուսնալուծվել և ապրում էր Բրեդ Փիթի հետ, սակայն Փիթը կտրականապես դեմ էր դրան: Հիմա, երբ նրանք այլևս միասին չեն, Անջելինային ոչինչ չի խանգարում ևս մեկ երեխա որդեգրել:

Այս ամենից բացի, ևս մեկ նորություն է քննարկվում, որը կապված է Անջելինայի անձնական կյանքի հետ: Ասում են, որ նա նոր «բոյֆրենդ» ունի, որը 40 տարեկան գործարար է, և հենց նրա հետ է Ջոլին մտադիր որդեգրել յոթերորդ երեխային:

 



loading...