Շվարցենեգերը Պատվո լեգեոնի հրամանատար է դարձել


Շվարցենեգերը Պատվո լեգեոնի հրամանատար է դարձել
Ապրիլ 30 12:54 2017

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Պատվո լեգեոնի հրամանատար է դարձել։ «Զվեզդա»-ն գրում է, որ դերասանը հրամանատարի նշանը ստացել է Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդից՝ շրջակա միջավայրի պահպանության համար ներդրած ավանդի համար։

Շվարցենեգերն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Օլանդից՝ բարձր գնահատականի համար և հայտարարել, որ անհամբերությամբ սպասում է Ֆրանսիայի ղեկավարի հետ աշխատելու առաջարկին։

Աղբյուրը նշում է, որ 2011 թվականին նախկին նահանգապետը Պատվո լեգեոնի ասպետ էր դարձել։