Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփի ընտանիքի «թագավորական» վարքը


Գերմանիայի արտգործնախարարը քննադատել է Թրամփի ընտանիքի «թագավորական» վարքը
Ապրիլ 30 11:22 2017

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը քննադատել է ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփին պաշտոնի նշանակելը Սպիտակ տանը` համեմատելով նախագահի ազգականներին թագավորական ընտանիքի հետ, հայտնում է AFP գործակալությունը:

«Շատ դեպքերում իրերը ինձ տարօրինակ են թվում, օրինակ նրա դստեր այցը Գերմանիա, որը լուսաբանվել է համարյա որպես համաշխարհային մասշտաբի իրադարձություն»,- հայտարարել է Գաբրիելը: Նրա խոսքով` ազգականներին քաղաքականության մեջ ներգրավելը հիշեցնում է խնամիություն:

«Ինձ անհանգստացնում է, երբ ազգականները, ում ոչ ոք չի ընտրել, անսպասելիորեն հայտնվում են պետական ներկայացուցիչների դերում, և նրանց դիմում են այնպես, կարծես նրանք թագավորական ընտանիքի անդամներ են»,- նշել է Գաբրիելը:



loading...