Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը


Մեքսիկայի խորհրդարանը հավանություն է տվել բժշկական և գիտական նպատակներով մարիխուանայի օգտագործմանը
Ապրիլ 30 14:08 2017

Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը: Մարիխուանան բժշկական և գիտական նպատակներով օգտագործելու օգտին է քվեարկել պատգամավորների պալատի 371 անդամ, դեմ` 7-ը, ձեռնպահ` 11-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշման մեջ հանվում է արգելքն ու քրեական հետապնդումը մարիխուանայի բժշկական կիրառման և դրա գիտական հետազոտման համար, ինչպես նաև այն մարդկանց դեմ,ովքեր այդ նպատակներով աճեցնում են բույսը: