«Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթեց «Էսպանյոլին»


«Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթեց «Էսպանյոլին»
Ապրիլ 30 00:56 2017

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»:

Կատալոնական դերբիի հաշիվը բացվել է 50-րդ րոպեին. դարպասապահի հետ մեն-մենակ մնացած Լույս Սուարեսը գրավել է դարպասը:

77-րդ րոպեին 2-րդ գոլը հաշվենկատ հարվածով խփել է Իվան Ռակիտիչը:

Խաղի ավարտից 3 րոպե առաջ տանտերերի պաշտպանի սխալից հետո Սուարեսը գոլ է խփել՝ ձևակերպելով դուբլ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակում է 81 միավոր՝ հավասարվելով «Ռեալին», որը 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբն այս տուրի խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Վալենսիային»: