«Առավոտ». Պարույր Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին նամակ Է գրել ու առաջարկել համագործակցել. «Թող բարի լիներ՝ պատասխաներ»


«Առավոտ». Պարույր Հայրիկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին նամակ Է գրել ու առաջարկել համագործակցել. «Թող բարի լիներ՝ պատասխաներ»
Հունվար 18 10:38 2017

««Առավոտի» հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանին նամակ Է գրել ու առաջարկել համագործակցել. «Թող բարի լիներ՝ պատասխաներ։ Դիմել ենք՝ միասնական ճակատով հանդես գալու կոչով»։ Մեր հարցին՝ չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց. «Մերոնք չեն ասել։ Որ արձագանքած լիներ՝ կասեին, ես այստեղ չէի։ Մեր դիտարկմանը, որ լուրջ առճակատումներ ունեիք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանեց, որ նույնիսկ այդ դեպքում Է գնացել դրան. «Նշանակություն չունի։ Տվյալ դեպքում դու ասում ես՝ ինչ հարցեր ունենք՝ դրա մասին կխոսենք, ինչ տարաձայնություններ ունենք, դրա մասին պառլամենտում էլ կարելի է նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝ ժողովրդավարական Հայաստանը, ամեն ինչից վեր է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



loading...