Ինքնահրկիզման փորձ Թրամփի հյուրանոցի մոտ


Ինքնահրկիզման փորձ Թրամփի հյուրանոցի մոտ
Հունվար 18 10:35 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոլանդ Թրամփի դեմ բողոքող տղամարդը փորձել է իրեն այրել Վաշինգտոնի Trump International Hotel հյուրանոցի հարեւանությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:

«Տղամարդն ասաց, որ փորձել է ինքնահրկիզվել՝ բողոքելով Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ»,- նշված է հեռուստաալիքի Twitter-ի էջում:

Տղամարդուն այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:



loading...