Կուբայում ուղևորատար օդանավն անհետացել է ռադարների էկրաններից


Կուբայում ուղևորատար օդանավն անհետացել է ռադարների էկրաններից
Ապրիլ 29 23:01 2017

Կուբայում ԱՆ-56 ուղևորատար օդանավն անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում մինչև 39 մարդ կարող էր լինել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTN24 հեռուստաալիքը:

Aerogaviota ավիաընկերության օդանավը թռիչքն իրականացրել է երկրի արևելքի Բարակոա օդանավակայանից:

Ուղեւորների և անձնակազմի անդամների ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: