Adidas-ը ներկայացել է օվկիանոսի վերամշակված աղբից պատրաստված նոր մարզակոշիկներ


Adidas-ը ներկայացել է օվկիանոսի վերամշակված աղբից պատրաստված նոր մարզակոշիկներ
Ապրիլ 29 18:21 2017

Հանրահայտ Adidas ընկերությունը ներկայացրել է UltraBoost նոր մարզակոշիկները՝ պատրաստված օվկիանոսից հավաքված ու վերամշակված պլաստմասայե աղբից:

Ինչպես նշում է The Independent-ը, բրենդը ներկայացրել է 3 նոր մոդել, որոնց պաշտոնական շնորհանդեսը կայանալու է եկող ամիս: Դրանց վաճառքը մեկնարկելու է մայիսի 10-ից: