Ով է Լոռիում հոշոտված հայտնաբերված երիտասարդը. մանրամասներ. Armlur.am


Ով է Լոռիում հոշոտված հայտնաբերված երիտասարդը. մանրամասներ. Armlur.am
Ապրիլ 29 18:11 2017

Armlur.am-ը գրում է. Լոռու մարզում նախօրեին հոշոտված վիճակում հայտնաբերված դին Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Կ. Ա.-ինն է, ով մարտի 13-ից դուրս էր եկել տանից եւ չէր վերադարձել: Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն, 42-ամյա Ա. Աղաբաբյանը ահազանգել էր ոստիկանության Բազումի բաժին եւ հայտնել, որ Վանաձորի քիմիական գործարանի հարեւանությամբ գտնվող Փաշիգյուղ կոչվող հանդամասում՝ հեռուստաաշտարակի հարեւանությամբ, ինքնությունը չպարզված անձի՝ հոշոտված դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները նշված վայրում հայտնաբերել են դին՝ ամբողջովին հոշոտված եւ անճանաչելի վիճակում:

Երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, ինչպես նաեւ մտավոր հետամնացություն: Մարտի 29-ից մինչ օրս ոստիկանների ու փրկարարների կողմից իրականացվում էին որոնողական աշխատանքներ Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհներին եւ հարակից տարածքներում:

Մանրամասները՝ այստեղ: