Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել


Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել
Ապրիլ 29 17:37 2017

Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում ապրիլի 28­-ի երեկոյան Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az­-ը:

Ոստիկանությունը հայտնաբերել է կրակոցի հետքերով 47-­ամյա տղամարդու մարմինը: Հանցագործության կատարման դրդապատճառն ու մեղավորները հայտնի չեն: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: