Ոստիկանություն է ներկայացել 35-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվողը


Ոստիկանություն է ներկայացել 35-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվողը
Ապրիլ 29 16:54 2017

Նոր Նորքի ոստիկանություն է մեղայականով ներկայացել 35-ամյա տղամարդու սպանության մեջ մեղադրվելու համար հետախուզվող տղամարդը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ՝ Մազմանյան 2 շենքում հաշվառված 18-ամյա Արթուր Գևորգյանը կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ: Նա արդեն երկու շաբաթից ավելի հետախուզման մեջ էր: