Ղրղզստանում սողանքի հետևանքով 24 մարդ է զոհվել. սուգ է հայտարարվել


Ղրղզստանում սողանքի հետևանքով 24 մարդ է զոհվել. սուգ է հայտարարվել
Ապրիլ 29 16:51 2017

Ղրղզստանում սողանքի հետևանքով 24 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է հանրապետության ԱԻՆ-ը։ Գերատեսչության տվյալներով , հզոր սողանք է գրանցվել Օշ շրջանի Այույու գյուղում՝ ծածկելով 11 տուն, որոնցից 4-ում մարդ չի եղել։ ԱԻՆ-ը չի բացառում երկրորդ սողանքի հնարավորությունը։ Նախնական տվյալներով, սողանքի տակ է մնացել վեց ընտանիք, այդ թվում ինը երեխա։

Ապրիլի 30-ին երկրում ազգային սուգ է հայտարարվել։