Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել


Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Ապրիլ 29 16:16 2017

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «ԼՂՀ-ի 2017 թվականի բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: