«Առավոտ». Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. մնացածը «լիրիկա» է


«Առավոտ». Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում. մնացածը «լիրիկա» է
Հունվար 18 10:14 2017

«Առավոտ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքի ժամանակավոր դադարը կախված է եղել իշխանությունների կամքից»,-«Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը՝ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Հիմա նրա վերադարձն արդյոք իր ցանկությա՞մբ է, թե իշխանությունների հերթական թույլտվությամբ: Կարծում եմ՝ իշխանությունների թույլտվությամբ: Թե ինչ հաշվարկ ունեն իշխանությունը եւ Սերժ Սարգսյանը՝ դժվարանում եմ ասել»,- հավելեց Ավետիք Իշխանյանը:

Բնորոշումները, թե Գագիկ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքով է վերադառնում, Ավետիք Իշխանյանը «լիրիկա» որակեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում