Սելֆիի համար կեցվածք ընդունած պանդան հռչակ է բերել չինուհուն


Սելֆիի համար կեցվածք ընդունած պանդան հռչակ է բերել չինուհուն
Ապրիլ 29 15:21 2017

Չինաստանի Չենդու քաղաքի կենդանիների Դուցզյանյան բուծարանի այցելուհիներից մեկը մեծ պանդայի հետ լուսանկարներ է հրապարակել: Դրանք մեծ ժողովրդականություն են վայելում Sina Weibo սոցիալական ցանցում: Այս մասին հաղորդել է Daily Mirror-ը:

Դուցզյանյանը, որը գտնվում է Սիչուանի նահանգում, մտնում է Չինաստանի Մեծ պանդաների պահպանման եւ հետազոտման ինստիտուտի կազմի մեջ: Դրա այցելուներին թույլ են տալիս մոտենալ կենդանիներին եւ շփվել դրանց հետ: Բուծարանի բնակիչները վարժվել են մարդկանց եւ հաճույքով կեցվածք են ընդունում սելֆիի համար: