Ինքնասպանություն Երևանում


Ինքնասպանություն Երևանում
Հունվար 18 09:56 2017

Երեւանում այսօր՝ հունվարի 18-ի գիշերը տղամարդ է ինքնասպան եղել:  Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գիշերը ժամը 01:00-ի սահմանում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի 11ա շենքի 12-րդ հարկից 34-ամյա տղամարդն իրեն ցած է նետել, ահազանգողը եղել է ինքնասպանություն գործածի եղբայրը:

Ինչպես տեղեկանում են shamshyan.com-ից, ինքնասպանություն գործած տղամարդը Տավուշի մարզի բանկիչ 34-ամյա Դավիթ Մելքումյանն է: Նա աշխատում էր «ՏԱՎՈՒՇ» նախագիծ ՍՊԸ-ի տնօրեն, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա եւ սպասում էին երրորդ երեխային: