Կոտայքի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում


Կոտայքի ոստիկանները ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
Ապրիլ 29 14:33 2017

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Արցախի փողոցում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սասուն Դ.-ն։

Նա ապրիլի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծը) մեղադրանքով: