«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ-ը համաձայնության չեն եկել


«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանն ու ՀԱԿ-ը համաձայնության չեն եկել
Հունվար 18 09:54 2017

««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Ստեփան Դեմիրճյանը ցանկություն է հայտնել խորհրդարանական ընտրություններին մասնակցել ՀԱԿ ցուցակով և զբաղեցնել ցուցակի երկրորդ հորիզոնականը, սակայն ՀԱԿ-ում համաձայնության չեն եկել։ ՀԱԿ ցուցակի երրորդ անցողիկ տեղը զբաղեցնելու է Լևոն Զուրաբյանը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, Երկրորդ համարը կզբաղեցնի, ըստ ամենայնի, Խաչատուր Սուքիասյանը։ Այս ամենից հետո Դեմիրճյանը սկսել է բանակցել Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և Վիկտոր Դալլաքյանի հետ։ Սակայն, անգամ այս բանակցություններից հետո նրան չի հաջողվել իր համար առաջնային տեղ ապահովել ձևավորվելիք դաշինքի ցուցակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։