1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինձ թալանողների, աղքատացնողների ու արտաքսողների՝ ՀՀԿ-ի հետ համագործակցելու եզր չեմ գտնում. Մանե Թանդիլյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ապրիլի 2-ի ընտրություններում «Ելք» դաշինքից 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր ընտրված Մանե Թանդիլյանը: Նշենք, որ նա միակ կին թեկնածուն է, ով ԱԺ է անցել ռեյտինգային ընտրակարգով:

-Դուք միակ կին թեկնածուն եք, ով ԱԺ է անցել ռեյտինգային ընտրակարգով: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի դա, սպասելի՞ էր նման արդյունքը, ի՞նչ էր կատարվում, երբ իմացաք, որ անցել եք խորհրդարան, ո՞ւմ հետ եք առաջինը կիսել ուրախությունը:

Ընտրությունների օրը իմ թիմով և ընկերներով գտնվում էինք իմ նախընտրական շտաբում և արդեն կեսգիշերին մոտ պարզ էր դառնում, որ թիվ 1 ընտրատարածքում ես առաջատար եմ, սակայն որ ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, պարզ դարձավ միայն առավոտյան: Հաջորդը օրը՝ ապրիլի 3-ի առավոտյան, զանգահարեց և քնից արթնացրեց իմ շտաբը ղեկավարող իմ լավ ընկեր Դավիթ Խաժակյանը և հայտնեց, որ ես ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով, ընդ որում ստացել եմ 5110 ձայն՝ «Ելք»-ի վարկանիշային թեկնածուներից զիճելով միայն Նիկոլ Փաշինյանին: Այն, որ ես այս ընտրություններում վարկանիշային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորն եմ ամբողջ Հայաստանում, պարզ դարձավ արդեն ավելի ուշ, երբ ամփոփվեցին բոլոր տվյալները:

Ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ը, նաև իմ ծննդյան օրն է և 2017թ.-ի այդ օրը ինձ համար կհիշվի արդեն նաև որպես պատգամավոր դառնալու օր: Այս տարվա ծննդյանս տոնը նշեցինք իմ զիլ թիմի, ընկերների և ընտանիքիս անդամների հետ միասին՝ վերաիմաստավորելով օրվա խորհուրդն ու իմ ստանձնած պատասխանատվության բարձր աստիճանը:

-Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում պատգամավոր ընտրվելուց հետո, կարո՞ղ ենք ասել, որ արդեն զգում եք կարգավիճակի փոփոխություն:

-Առաջին փոփոխությունը դա աշխատավարձի նվազումն է: Պատգամավորական աշխատավարձը, հավանաբար, պատճառ է հանդիսանում, որ ոլորտի լավագույն մասնագետները չմտնեն քաղաքականություն: Սակայն դա ինձ չխանգարեց, քանի որ մասնագիտության մեջ կայանալը և իմ մասնավոր կյանքը բարեկեցիկ դարձնելը այլևս բավարար չէին սեփական երկրում լիարժեք ապրելու համար և ես բռնեցի մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու ճանապարհը, որպեսզի այսուհետ արարեմ և ապրեմ իմ երազած Հայաստանում: Կամ գոնե սկսեմ այն կառուցելու գործընթացը:

-Հետաքրքիր է, պատգամավորի խիստ պաշտոնական ոճը որևէ կերպ Ձեզ չի՞ կաշկանդելու, մինչև այս ի՞նչ ոճ էիք նախընտրում, դժվա՞ր կլինի անցումային փուլը:

-Թերևս, ես ինձ հետ նոր ոճ բերեմ՝ աշխատելու համար հարմար: Իսկ պաշտոնական ոճը, թեպետ, ինձ համար ամենօրյա հագուկապ չի եղել, սակայն այն կարելի է կրել այնպես, որ լինի թե՛ հարմարավետ, թե՛ աշխատանքային,  թե՛ ընկալելի: Անպայման ելք կա (ժպտում է):

-Ի՞նչ ակնկալիքներ, սպասումներ ունեք ապագա խորհրդարանից, կա՞ մի բան, որ առաջինն եք փորձելու փոխել ԱԺ-ում:

-Ավելի ճիշտ՝ հակառակն է: Կարծում եմ, որ ապագա խորհրդարանը ակնկալիքներ պետք է ունենա ինձանից՝ ձևավորված իմ քարոզարշավից և գործունեությունից որպես քաղքացիական հասարակության ներկայացուցիչ: Իսկ սպասումներ ունեն իմ ընտրողները: Ես գիտեմ, թե նրանք ինչի համար են հատկապես ինձ ընտրել, ինչ են ուզում տեսնել և լսել ինձանից և ինչ հույսեր են կապել: Ես ինձ ընտրող քաղաքացիներին վերաբերվում եմ որպես գործատուների, ում հույսերը պետք է արդարացնեմ իմ կատարած աշխատանքով: Տարբեր գործատուներ եմ ունեցել և դեռ որևէ մեկին հուսախաբ չեմ արել՝ ոչ թե որովհետև ամենակարող եմ, այլ որովհետև սիրտ, ջանք ու շարունակական կատարելագործում չեմ խնայել ինձ հետ կապված հույսերն ու սպասումները արդարացնելու համար: Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամն էլ բացառություն չի լինի:

-«ԵԼՔ»-ին այս ընթացքում համարեցին իշխանության հերթական պրոեկտը, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս պիտակավորումներին, բացառո՞ւմ եք, որ երբևէ ձեր ու ՀՀԿ-ի միջև որևէ համագործակցություն հնարավոր է:

-Բայց ոչ՝ այն 122 հազար 49 քաղաքացիները, ովքեր մեզ են ընտրել: Ինձ հետաքրքրում են միայն այդ անկաշառ ընտրողները, որոնց ես տեսել եմ, խոսել եմ իրենց հետ, տեսել եմ նրանց աչքերը և կարևորում եմ միայն նրանց կարծիքն ու վերաբերմունքը: Մնացած պիտակավորումները ինձ համար ունեն թաղի զրուցարանների բամբասանքների չափի արժեք, այսինքն՝ զրո: ՀՀԿ-ն ինձ համար մնում է այն ուժը, որի տարիներ շարունակ վարած քաղաքականության շնորհիվ աղքատացել, թալանվել ու դատարկվել է հայրենիքս: Ինձ թալանողների, աղքատացնողների ու արտաքսողների հետ համագործակցելու եզր չեմ գտնում:

-Խորհրդարան անցավ 4 ուժ, որոնցից երկուսը քննարկում են կոալիցիոն համագործակցության հարցը, այս ընթացքում հնչեցին կարծիքներ, որ ընդդիմության դերը մեծ չի լինելու, այն վերահսկելի է լինելու, ի՞նչ կասեք այս մասին:

-Կասեմ կարճ. կապրենք՝ կտեսնեք:

-Առաջիկայում Երևանի ՏԻՄ ընտրություններն են, քաղաքապետի մյուս երկու թեկնածուներից՝Տարոն Մարգարյանից և Զարուհի Փոստանջյանից, ըստ Ձեզ, ինչո՞վ է առանձնանում, առավել ձեր թեկնածուն:

-Նիկոլ Փաշինյանը այն քաղաքական գործիչն է, ում ուղիղ և անկաշկանդ խոսքն ու քննադատությունը քաղաքականություն են բերել բազմաթիվ երիտասարդ, բանիմաց նոր գործիչներ, որոնց համար Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական գործչի վառ կերպար է: Սա արդեն իսկ խոսում է նրա բնատուր առաջնորդության մասին, որը անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնելու համար: Նիկոլը ունի տեսլական, թե ինչպիսին պետք է լինի համայն հայության քաղաքամայր Երևանը: Եվ այս տեսլականը իրողություն դարձնելու համար ունի կամք, սկզբունքայնություն և նվիրում, ինչը կարևորագույն բաղադրիչ է արդյունքի հասնելու համար: Եվ վերջապես, «Ելք»-ը թիմ է՝ մի մեծ թիմ, որը ներառում է տարբեր ոլորտի երիտասարդ մասնագետներ, որոնք պատրաստ են ստանձնել Երևանի կառավարման պատասխանատվությունը և արհեստավարժ, արդյունավետ և աննահանջ կերպով լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները: Այս թիմը պատրաստ է աշխատելու Նիկոլի հետ միասին:

-«ԵԼՔ»-ում որոշակի նեղվածություն չկա՞ Զարուհի Փոստանջյանից: Ինչպե՞ս եք գնահատում նրա քարոզարշավը՝ օրիգինալության տեսանկյունից, կարո՞ղ ենք ասել, որ «ԵԼՔ»-ն այլևս եզակի չէ այդ առումով:

-Որևէ նեղվածություն չկա Զարուհի Փոստանջյանից: Մենք արել ենք քաղաքական քայլ՝ կոնսոլիդացնելու ընդդիմադիր ձայները, մեկտեղելու ռեսուրսները ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու համար: Կարծում եմ, դա ճիշտ քայլ էր մեր կողմից: Ինչևէ, հաջողություն ենք ցանկանում Զարուհի Փոստանջյանին և մաղթում օրիգինալ ու անխափան քարոզարշավ:

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու փոխանցել եք երբևէ:

-Առհասարակ խորհուրդները պետք է հաշվի առնել, բայց չմոռանալ, որ քոնն է գործողություններից բխող հետևանքների պատասխանատվությունը: Շատ քիչ են այն մարդիկ, ում խորհուրդները հետք են թողնում ինձ վրա: Կարևորագույն խորհուրդը, որին հետևել եմ ու դարձրել ապրելակերպ, ստացել եմ հորիցս, որ «անհնարին ոչինչ չկա, եթե գեթ մեկ հոգի կարողացել է դա անել, իսկ անհնարինը ստեղծված է սեփական ձախողումը, ծուլությունը կամ թուլությունը արդարացնելու համար …»:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ:

-Երեխաներս զբաղվում են այն ամենով, ինչով կարող են զբաղվել դարի 16 և 11 տարեկան տղաները՝ դպրոց, բակ, համակարգիչ, սպորտ… Ամուսնուս հետ ծանոթացել ենք աշխատավայրում, այնպես, կարծես թե միշտ էլ ծանոթ ենք եղել:

-Եթե հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ խորհուրդ տալ որևէ փոքրիկի, ի՞նչ կուզեիք նրան փոխանցել:

-Որ յուրաքանչյուր անհաջողություն սկիզբ է նոր հնարավորության, իսկ հաջողությունն անխուսափելի է, եթե շատ ուզես ու չհանձնվես …

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… ներկան է, որը կարող է փոխել իմ ապագան:

Մի օր ես… կապրեմ ու կարարեմ իմ երազած լուսավոր Հայաստանում:

Կյանքը մեկ օրում… մի ամբողջ հնարավորություն է` մոտենալու երազանքիդ:

Տարիների ընթացքում… ես ամեն անգամ նորից եմ համոզվում՝ զուգադիպություններ չեն լինում...

Իմ օրերի մեջ… կա բովանդակություն, գործողություն, իմաստ…

Կարինա Սահակյան

Նարեկ Ավանեսյան / Armday.am

loading...
Լրահոս
Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր (տեսանյութ) Տարոն Մարգարյանի 11 միլիոնանոց նվերը Արայիկ Հովհաննիսյանին. բյուջեն վատնելու հերթական օրինակը Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը գազային ատրճանակով կրակել է 37-ամյա կնոջ շան ուղղությամբ Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը Փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները Եթե ես չլինեի, Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեիք․ Վիտալինան պատասխանել է մեղադրանքներին (տեսանյութ) Եղվարդում տուն է այրվել (լուսանկարներ) Արցախում երկու զինվոր է մահացել. նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղի տներից մեկից գողություն կատարելու մեջ (տեսանյութ) Ավանում մոտ 60 տարեկան կնոջ են վրաերթի ենթարկել