Արտեմ Ասատրյանը՝ կառավարության նոր կազմում չլինելու մասին


Արտեմ Ասատրյանը՝ կառավարության նոր կազմում չլինելու մասին
Ապրիլ 29 12:52 2017

«Կարծում եմ՝ այն ամբողջ տեղեկատվությունը, որ այսօր շրջանառվում է, զուտ տեղեկատվություն է, որը շրջանառվում է, առարկայական քննարկումներ դեռևս չկան: Շատ լավ գիտեք՝ այս գործընթացները որ փուլին են հասել»: Այս մասին, այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով  այն հարցին, թե համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ նոր կառավարության կազմում ինքը չի լինելու:

Ասատրյանը միեւնույն ժամանակ հայտնեց, թե չի կարծում, որ իրենց ծրագրերն ամեն դեպքում կիսատ կմնան, որովհետև դրանք, նրա խոսքով, ինստիտուցիոնալ ծրագրեր են: