Հովհաննես Սահակյանը՝ ԱԺ աշխատկազմի ղեկավար նշանակվելու մասին


Հովհաննես Սահակյանը՝ ԱԺ աշխատկազմի ղեկավար նշանակվելու մասին
Ապրիլ 29 11:37 2017

5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չէր, հնարավոր է նշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար՝ փոխարինելով Հրայր Թովմասյանին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն Հովհաննես Սահակյանին համապատասխան կենտրոնից հայտել են, որ մտահոգվելու առիթ չի ունենա, եւ երիտասարդ տարիքում գործազուրկների շարքերը չի համալրի:

Armday.am-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանն ըստ էության չհերքեց այս տեղեկությունները: «Կադրային հարցեր մեզ մոտ չեն քննարկվել, երբ, որ կքննարկվեն դրա հետ կապված ամեն ինչի հետ կապված տեղյակ կլինեք»,- ասաց նա: Հարցին, թե եթե առաջարկություն լինի կընդունե՞ք, Սահակյանը նշեց, թե բազմիցս են նշել, իրենք թիմային աշխատողներ են, եւ թիմի ղեկավարի որոշումն իրենց համար ընդունելի է:

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը, որտեղ ասեց, այնտեղ էլ կաշխատեք, Սահակյանն արձագանքեց. «Մեր թիմի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ով իր ուժերը ինչպես կարող է օգտագործել ի շահ մեր պետության, կորոշեն կգնանք մեր գործունությունը կշարունակենք, զուտ աշխատանքի խնդիր ես երբեէ չեմ լուծել»: Սահակյանի խոսքով՝ եթե ինքը զգա, որ մի տեղ, եթե օգտակար չի լինի, ոչ մի դեպքում չի գնա: