Հռոմի պապն ահաբեկչության դեմ պայքարի համար կրոնների միավորման կոչ է արել


Հռոմի պապն ահաբեկչության դեմ պայքարի համար կրոնների միավորման կոչ է արել
Ապրիլ 29 11:29 2017

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միավորման կոչով դիմել է բոլոր կրոնների ներկայացուցիչններին բռնության ու ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ համատեղ պայքարի համար, որոնք «իրականացվում են հանուն Աստծո»։ Այս մասին քահանայապետը հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաքում, որտեղ պատմական այց էր կատարել ապրիլի 28-ին: Այս մասին փոխանցում է Korresspondent.net-ը՝ հղում անելով Vatican Radio-ն։

Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ելույթ է ունեցել աշխարհի ամենաառաջավոր իսլամական ուսումնական հաստատություններից մեկում՝ Ալ-Ազհարի համալսարանում։