Դավթաշենում ծառեր հատելու համար կալանավորված Սամսոնյանն ազատ է արձակվել


Դավթաշենում ծառեր հատելու համար կալանավորված Սամսոնյանն ազատ է արձակվել
Ապրիլ 29 11:11 2017

Դավթաշենում ծառեր ապօրինի հատելու համար կալանավորված Ալեքսան Սամսոնյանը երեկ ազատ է արձակվել: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց  Ալեքսան Սամսոնյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Ըստ նրա՝ գլխավոր դատախազությանը բողոք էին ներկայացրել խափանման միջոցը փոխելու մասին, և բողոքը բավարարվել է։ «Իմ պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին», - ասաց նա։

Արմեն Մելքոնյանը նշեց, թե  սպասում են փորձագետի եզրակացությանը, որից հետո պարզ կդառնա գործողությունների հաջորդականությունը: «Բնական է, որ մտահոգիչ է, ըստ իս դատարանը չգտնվեց իր բարձրության եւ այնտեղ խնդիր առաջացավ, եւ կալամավորվեց, բայց բարեբախտաբար դատախազությունը գտնվեց իր բարձրության վրա եւ խափանման միջոցը փոխվեց»,- նշեց նա:

Նշենք, որ քրեական գործի համար հիմք էր եղել Երևանի քաղաքապետարանի բնապահպանական ծառայությունների եզրակացությունը, որի համաձայն 29 ծառի հատման հետևանքով պատճառված վնասը կազմում է 2 մլն դրամից ավելի: Դատախազությունը այս եզրակացությունը հիմք էր ընդունել և քրեական գործ հարուցելու ցուցում տվել։

 



loading...