«Ժողովուրդ». ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ բացահայտ պայքար է սկսվել. արդեն հրապարակավ են գործում


«Ժողովուրդ». ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ բացահայտ պայքար է սկսվել. արդեն հրապարակավ են գործում
Ապրիլ 29 09:48 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ միջգերատեսչական պայքար է սկսվել, որը գնալով բացահայտ դրսեւորումներ է ստանում: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց մոտ ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ժամեր անց հաղորդագրություն տարածեց ԴԱՀԿ-ն՝ շեշտելով, որ Գրիգոր Սարգսյանն իրենց նախկին աշխատակիցն է, որը դեռ 2014թ. ազատվել է ծառայությունից:

Ավելին՝ ԴԱՀԿ-ն իր հայտարարության մեջ ՀՔԾ-ին հատուկ կոչ էր արել. «Հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք եւ հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»: Այսիպիսով՝ պետք է արձանագրենք, որ պետական երկու գերատեսչությունները միմյանց դեմ բացահայտ պայքար են տանում՝ պաշտոնական հաղորդագրություններ տարածելով. մի երեւույթ, որին ականատես ենք եղել նաեւ այլ պետական մարմինների դեպքում. հիմնականում դատախազություն-քննչական-ոստիկանություն հարթությունում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում