ՀՅԴ-ին նախարարի պորտֆելի փոխարեն ուրիշ բան են տալու. վարչապետի առաջարկը նախագահին հայտնի է


ՀՅԴ-ին նախարարի պորտֆելի փոխարեն ուրիշ բան են տալու. վարչապետի առաջարկը նախագահին հայտնի է
Ապրիլ 29 08:51 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հակառակ ՀՅԴ-ականների պահանջին, չի ցանկանում այս կուսակցությանը գործադիրում եւս մեկ նախարարական պորտֆել տալ: Նա այդ մասին հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, ու հիմա որոշվել է Դաշնակցության պահանջը կոմպենսացնել՝ ԱԺ-ում մի փոքր ավելացնելով նրանց դերակատարությունը:

Մասնավորապես նախարարական պորտֆելի փոխարեն ՀՀԿ-ն ուզում է ՀՅԴ-ին ԱԺ-ում պաշտոններ տալ՝ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից: Վերջինս, ի պատասխան տեղեկությունների, նշեց. «Խնդրիը դրան չի հասել, սպասեք, դեռ որեւէ մեկին հայտնի չէ»:

Մինչդեռ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության քննարկումները գրեթե ավարտվել են, ընդհանուր հարցերում եկել են համաձայնության եւ տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...