Գևորգ Կոստանյանը՝ նախարա՞ր. Իսկ ի՞նչ է անելու Արփինե Հովհաննիսյանը


Գևորգ Կոստանյանը՝ նախարա՞ր. Իսկ ի՞նչ է անելու Արփինե Հովհաննիսյանը
Ապրիլ 29 08:40 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում, թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար:

Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասվում են առաջիկայում արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերն իրականության հող ունենան:

Այդ դեպքում՝, համոզված կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»:

Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: