Ապրիլի 29-ի աստղագուշակ


Ապրիլի 29-ի աստղագուշակ
Ապրիլ 29 01:01 2017

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում պատրաստ լինել թյուրիմացություններին և ճանապարհին խոչընդոտներին: Մեծանում է խցանումներում հայտնվելու հավանականությունը: Հնարավոր է ստիպված լինեք ճանապարհի վրա ավելի շատ ժամանակ ծախսել, քան ծրագրել էիք: Բացառված չեն կայանման հետ խնդիրները: Խնդիրների մեծ մասը լուծելուն կօգնի կանոնների իմացությունը և շփվելու ունակությունը, այդ թվում՝ պաշտոնական ատյանների ներկայացուցիչների հետ:

Ցուլ

Ցուլերի մոտ այսօրվա իրադարձությունները կարող են գրգռվածություն առաջացնել: Անամպ սկիզբը կարող է սահուն կերպով վերածվել անհասկանալի կանոններով և անարդյունավետ ավարտով խճճված պատմության: Լավագույն պահը չէ համառություն դրսևորելու, արկածախնդրությունների և ծրագրված համակարգային գործողությունների համար: Անցանկալի են գնումները և գումարային հաշվարկները: Խնդիրների առաջին իսկ նշանների դեպքում խելամիտ կլինի նահանջել և սպասել:

Երկվորյակ

Երկվորյակները կբախվեն իրենց նախաձեռնությունների բացասական կամ կասկածելի կողմի հետ: Խնդիրներից խուսափելուն կօգնի կարգապահությունը և համաձայնության գալու ունակությունը: Կարևոր է ժամանակին նկատել վրիպակը և միջոցներ ձեռնարկել, նույնիսկ եթե դա խանգարում է ցանկությունների իրագործմանը կամ խոցում է ինքնասիրությունը: Եթե վերադարձել եք նախկին ծրագրերին, իրենց մասին կհիշեցնեն ծանոթ խոչընդոտները:

Խեցետին

Խեցգետիններին օգնության կհասնի շրջահայացությունը, ինքնապահպանման բնազդը: Չի խանգարի ճկունությունը, մանևր անելու պատրաստակամությունը, կառուցողական մտածողությունը: Ցանկացած իրավիճակում ցանկալի է գիտակցել ձեր հնարավորությունների սահմանները և ձեր առջև անհասանելի նպատակներ չդնել: Այսօր դուք խոցելի եք, կախյալ, ոչ բավարար հետևողական և վճռական: Ավելորդությունները և թերհաշվարկերը կարող են ազդել առողջական վիճակի վրա:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակին կանգ առնել, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում: Առավել արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը: Չարժե հետաձգել շփումները, ուղևորությունները, պայմանավորվածությունները, հաշվարկները: Եթե բաց թողնեք շրձադարձային պահը, ջանքերի մի մասն անիմաստ կանցնի: Կանգնելու ազդանշան կարող է լինել ձեր արած գործի ճշմարիտ լինելու նկատմամբ կասկածը:

Կույս

Կույսերին այսօր կարևոր է կանխել սխալները: Չարժե նորից ներքաշվել ձեր արժանիքները նսեմացնող և թերությունները ընդգծող սցենարների մեջ: Որպեսզի դեպքի կամ սեփական անհոգության զոհը չդառնաք, ավելի լավ է կասկածելի խաղեր չխաղալ, հետևել ծրագրին, տրամաբանությանը, միաշնական դիրքորոշմանը: Ցանկալի է ֆիքսել իրադարձությունների ճշմարիտ պատկերը և անձնական քրտինքով հասած արդյունքը:

Կշեռք

Կշեռքներն այսօր ապահով կլինեն, այդ թվում՝ անծանոթ տարածքում: Ինչ էլ որ պատահի, չարժե հրաժարվել ձեր օրինական իրավունքներից և լիազորություններից: Բանակցություններում ընկերասիրությունը կարելի է համատեղել կոշտության և սկզբունքայնության հետ: Միաժամանակ, օրը կհիշեցնի հնարավորությունների բնական սահմանների մասին: Բարեբախտաբար, շատերի մտքով անգամ չի անցնի խախտել հաստատված կանոնները:

Կարիճ

Ակտիվ և նախաձեռնող Կարիճներին այսօր պետք կգա ինքնատիրապետում, խելամտություն, ուշադրություն: Արժե հիշել, որ կանոնների վատ իմացությունը չի ազատում դրանք խախտելու համար պատասխանատվությունից: Դրական դեր կխաղա փորձը կամ պարապմունքը. այդ դեպքում անվտանգության տեխնիկան անթերի կպահպանեք: Ցանկալի է ձեզ մոտ ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Լավագույն օրը չէ գործարքների համար:

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս հավասարակշռություն պահպանել ցանկացած փոխգործակցության մեջ: Եթե անհրաժեշտ ամեն ինչ արել եք, ցանկալի է կանգ առնել: Չարժե ձեզ վրա ուրիշի պարտականություններ վերցնել, կատարել գործընկերոջ աշխատանքի մի մասը: Չնայած հնարավոր դժվարություններին՝ օրը խոստանում է վեճերի և հակասությունների բարեհաջող լուծում: Արտաքին գրոհները հետ կմղեք բախտի, ընկերների օգնության շնորհիվ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ ավելորդ ջանադրությունից, ինչպես նաև համառությունից, անճկունությունից: Ծանրաբեռնությունները, ինչպես նաև սխալ սխեմաներին համառորեն հետևելը կարող են հանգեցնել ժամանակի կորստյան, ինքնազգացողության վատթարացման, կատարվող գործի որակի անկման, խնդիրների սխալ ախտորոշման: Խորհուրդ է տրվում բացառել ցանկացած նախաձեռնություն:

Ջրհոս

Ջրհոսներին չի խանգարի կազմակերպվածությունը, կարգապահությունը: Պարտադիր չէ ենթարկվել ստանդարտ կանոններին. այսօր հանգիստ կարող եք հետևել սեփական ռիթմին: Բարյացակամ սահմանափակումների պատրաստակամությունը կազատի ձեզ արտաքին շրջանակներին ենթարկվելու անհրաժեշտությունից: Դեպքերը հաջող կդասավորվեն, սակայն չարժե դա չարաշահել: Ցանկալի է ժամանակին հեռանալ միջոցառումներից:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում ապահովագրվել, հրաժարվել կասկածելի կամ աշխատատար միջոցառումներից: Չարժե փորձել ճակատագիրը՝ նորից ու նորից ջանալով հաղթահարել լուրջ արգելքը. տվյալ պահին այդ առաջադրանքը կարող է ձեր ուժերից վեր լինել: Հնարավոր են թյուրըմբռնումներ, այդ թվում՝ ընտանիքում: Որպեսզի համաձայնության գաք կամ հասկացնեք ձեր տեսակետը, անհրաժեշտ է խոսել ազնիվ և ըստ էության: