13 թվի առեղծվածը


13 թվի առեղծվածը
Ապրիլ 29 00:54 2017

Մարդկանց վախը 13 թվից կոչվում է թրիսքեյդեքաֆոբիա և փոխառնված է թրիսքեյդեքա բառից, որը «տասներեք» ու «ֆոբիա» բառերի հունարեն տարբերակն է:
number 13
Նախքան Քրիստոսի գերությունը վերջին ընթրիքին մասնակցել է 13 մարդ: Նրան դավաճանել է 13-րդ հյուրը: Հնարավոր է ՝ հենց այս տեղից էլ սկսվել է 13 թվի առեղծվածը:
Դեպի լուսին սահմանված թռիչքներից միայն «Ապոլոն-13»-ն է, որի ժամանակ լուրջ վթար է տեղի ունեցել:
Որոշ հյուրանոցներում 13 համարի սենյակներ չկան:

«Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի ժամանակ 13 համարի մեքենա չի եղել: Կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը ծնվելէ 1899թ. օգոստոսի 13-ին և փորձել է ֆիլմ նկարահանել այդ թվի մասին, սակայն ձախողվել է ֆինանսական խնդիրների պատճառով:

Ո՞վ է սկսել այս աղետը: Հավանաբար,երբեք չենք կարող պարզել, բայց մի բան հստակ է. այն գոյություն ունի և որոշ մարդկանց համար լուրջ խոչընդոտ է: Եթե դժբախտություն է պատահում ուրբաթ 13-ին, մարդիկ դա երբեք չեն մոռանում` ի տարբերություն մնացած վատ դեպքերի:
13 թիվը այնքան էլ տարածված չէ, որքան 12-ը:
Կան 12 աստվածներ, 12 առաքյալներ, 12 ամիսներ, 12 համաստեղություններ և այլն: Մարդկությունը վատը լավից տարբերելու կարիք է ունեցել և դա արել է թվերի միջոցով: Ամեն անգամ, երբ 13 թվի հետ կապված ինչ-որ լավ բան է կատարվում, նշեք ձեզ մոտ և կզարմանաք արդյունքներից: Հեթանոսները հավատում էին, որ 13-ը հաջողակ թիվ է, որովհետև տարին 13 լրիվ ամսից է բաղկացած: