5 գաղտնիք, որոնք չի կարելի բացահայտել սոցկայքերում


5 գաղտնիք, որոնք չի կարելի բացահայտել սոցկայքերում
Ապրիլ 29 00:38 2017

Այսօր գրեթե չկա այնպիսի մեկը, ով սոցկայքերում գրանցված չլինի։ Մենք սիրում ենք այնտեղ պատմել մեր մասին, լուսանկարներ հրապարակել, սակայն պետք է իմանալ, որ սոցկայքերն այնքան էլ անվտանգ չեն։ Ի վերջո ձեր դրած ինֆորմացիան կարող են ձեր իսկ դեմ օգտագործել։
Ահա հինգ գաղտնիք, որոնք ավելի լավ է չբացահայտել սոցկայքերում։


Ընտանիքի անդամների ծննդյան ամսաթվերը
Սոցկայքում գրանցվելիս նշեք միայն ծնված տարին, ամսաթիվ նշելուց խոսւափեք, դրանից օգտվելով՝ կարող են ձեր կեղծ պրոֆիլը սարքել կամ այլ խարդախությունների համար օգտագործել։


Հարաբերությունների կարգավիճակը
Մի նշեք, թե ինչ կարգավիճակում եք՝ հանդիպում եք, ամուսնացած եք եւ այլն։ Դա կարող է վտանգավոր մարդկանց հետ ծանոթությունների առիթ դառնալ, եթե նրանք տեսնեն, որ դուք ազատ եք եւ անգամ փնտրտուքի մեջ։


Ձեր գտնվելու վայրը
Մի նշեք, թե այդ պահին որտեղ եք գտնում, եւ երբ եք տուն գնալու։ Երբ դուք նշում եք, որ ինչ որ տեղ եք գնալու, այնտեղ այսքան ժամանակ եք մնալու, հանցագործների համար մեծ ինֆորմացիա եք տալիս՝ նրանք կարող են ձեր տունը թալանել, ձե հետեւել եւ այլն։


Մի պատմեք, որ տանը միայնակ եք
Այդպիսով դուք նույնպես հանցագործների թիրախում կհայտնվեք։


Երեխաների նկարներն ու նրանց անունները
Մի հրապարակեք ձեր երեխաների նկարներ բաց կերպով, հրապարակեք գոնե միայն ընկերների համար։ Հիշեք, որ երեխաները անծանոթներին հաճախ են վստահում, եւ եթե հանցագործը իմանա ձեր երեխայի անունը, տեսքը, կարող է վնասել նրան։