Հաքերային հարձակում Թուրքիայից


Հաքերային հարձակում Թուրքիայից
Ապրիլ 29 00:02 2017

Ամենայն հավանականությամբ թուրք հաքերների կողմից հարձակման է ենթարկվել Շողակաթ հեռուստաընկերության կայքէջը։

Մուտք գործելով կայք՝ կարելի է տեսնել Թուրքիայի դրոշը, ինչպես նաև դրան զուգահեռ հնչում է մուղամ։

Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք Շողակաթ հեռուստաընկերության կայքէջից բացի այլ կայքեր ևս հարձակման ենթարկվել են։

Հատկանշական է, որ հաքերային հարձակումը հաջորդում է ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության օրվան։