Լե Պենը պատասխանել է իր օգտին չքվեարկելու Զիդանի կոչին


Լե Պենը պատասխանել է իր օգտին չքվեարկելու Զիդանի կոչին
Ապրիլ 28 23:39 2017

Ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին կարելի է լսել ֆուտբոլի հարցերում, սակայն ոչ քաղաքականության, ուրբաթ օրը հայտարարել է «Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը՝ BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նա կարող է խորհուրդներ տալ ֆուտբոլի մասին, նա այնտեղ իրոք լավն է, սակայն ինչ վերաբերվում է քաղաքականությանը` ես վստահ չեմ»,- ասել է Լե Պենը:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, խոսելով նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի մասին, կոչ էր արել «խուսափել «Ազգային ճակատ»-ից:



loading...